POCO-ն պատրաստվում է թողարկել իր առաջին նոութբուքը

Xiaomi-ի ընկերությունն արդեն ունի նոթբուքեր, որոնք պատկանում են Mi Notebook եւ RedmiBook շարքերին: Բայց շուտով նոութբուքերի շուկա դուրս կգա չինական ընկերության ևս մեկ ենթաբրենդ ՝ POCO-ն։

Դրա մասին վկայում է BIS գործակալության սերտիֆիկացումը, որտեղ գրանցված է Red miG սերիայի նոութբուքի մարտկոցը, բայց արդեն POCO ապրանքանիշի ներքո: Ցանկում ներառված է Redmi G մարտկոցը (G16B01W հավաքման համարով), որի հզորությունը արդեն հայտնի է 3620 մԱ/ժ (15,2 Վ, 55,02 Վտ/ժ): Սա Redmi G և Redmi G Gaming նոութբուքերի համար նախատեսված փոխարինիչ մարտկոցն է:

Հնարավոր է, դա նշանակում է, որ առաջին POCO նոութբուքը չի լինի օրիգինալ արտադրանք, այլ միայն Redmi G-ի պատճենը, ինչպես սմարթֆոնների մեծամասնության դեպքում: Կարելի է ակնկալել 16,1 դյույմանոց էկրան, 144 Հց թարմացման հաճախականությամբ, Intel Core i5/Ryazan 7 5800 11-րդ սերնդի պրոցեսորներ, 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ հիշողություն:

Սակայն չի բացառվում, որ դա, այնուամենայնիվ, կլինի POCO-ի օրիգինալ մոդելը, որը պարզապես կօգտագործի Redmi G-ի մարտկոցը:

Հիշեցնենք, որ վերջերս POCO-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ բրենդը 2022 թվականին դուրս կգա շուկա նոր սարքերով՝ ներկայացնելով ականջակալներ եւ խելացի ժամացույց: Հնարավոր է, նորույթների թվում լինի նաև նոթաբուքը։