TikTok սոցիալական ցանցը 2021 թվականին դարձել է ամենաայցելվող ռեսուրսը ՝ առաջ անցնելով 2020 թվականի առաջատար Google–ից, հաղորդում Է Wall Street Journal թերթը ՝ ներկայացնելով Cloudflare ընկերության տվյալները:
Ընկերության հետազոտության տվյալներով ՝ կարճ տեսահոլովակների դիտման և ստեղծման հարթակն առաջին անգամ առաջատար դիրք է զբաղեցրել արդեն այս տարվա փետրվարին և հիմնականում պահել այդ դիրքը օգոստոսից: Անցյալ տարի սոցցանցը ցուցակի յոթերորդ տեղում էր։
Այս տարի երկրորդն է դարձել Google-ը, որին հաջորդել է Facebook սոցցանցը։