Հայտնի է, թե երբ կներկայացվեն և ինչ կարժենան iPhone 14-ի մոդելները. iDropNews

Ամերիկյան Apple ընկերությունը նորագույն iPhone 14 սմարթֆոնը կներկայացնի սեպտեմբերի 13-ին: Նման տեղեկություն է հրապարակել է Apple-ի ապրանքների գծով մասնագիտացած iDropNews կայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Նշվում է, որ միջոցառմանը կցուցադրվեն նաև iPhone 14 Max, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max մոդելները:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 14-ը և iPhone 14 Max-ը հիասթափեցնող կլինեն և չեն տարբերվի iPhone 13-ից: Դրանք կարժենան 799 և համապատասխանաբար՝ 899 դոլար:

Մինչդեռ սպասվող նորույթի Pro և Pro Max տարբերակները իսկապես խաղի կանոնները փոխող մոդելները կլինեն և կարժենան 1099 և համապատասխանաբար՝ 1199 դոլար:

Չի բացառվում, որ միջոցառման շրջանակում կներկայացվեն նոր AirPods Pro 2, Apple Watch 8, SE և Mac մոդելները:

Tert.am