Կարծես թե 2022 թվականին ոչ բոլոր նոր սմարթֆոններն են արդարացրել Apple-ի սպասելիքները։ Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերությունը ստիպված է կրճատել ստանդարտ iPhone 14 մոդելի արտադրությունը վաճառքի մեկնարկից գրեթե անմիջապես հետո։
Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն նշել է, որ Apple-ը արտադրական ռեսուրսները տեղափոխում է iPhone 14-ից iPhone 14 Pro-ին, քանի որ Pro տարբերակները մեծ պահանջարկ ունեն: Հնարավոր է, որ դրա պատճառը iPhone 14-ի և iPhone 13-ի միջև էական տարբերությունների բացակայությունն է:
Այժմ Apple-ի պաշտոնական կայքում նշվում է, որ iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max ձեռք բերելու համար պետք է սպասել մի քանի շաբաթ, այսինքն՝ կա որոշակի դեֆիցիտ։ Միևնույն ժամանակ, iPhone 14-ը հասանելի է առանց ուշացման: