Twitter-ի հարյուրավոր աշխատակիցներ Մասկի ուլտիմատումից հետո որոշել են հեռանալ աշխատանքից

Twitter-ի հարյուրավոր աշխատակիցներ որոշել են հեռանալ ընկերության նոր սեփականատեր, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի ուլտիմատումից հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով կորպորատիվ աղբյուրներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մասկը ընկերության աշխատակիցներին առաջարկել է քրտնաջան աշխատել կամ հեռանալ:

Ըստ աղբյուրների՝ երբ լրացել է որոշման վերջնաժամկետը, ընկերության «հարյուրավոր» աշխատակիցներ որոշել են հրաժարվել աշխատանքից կամ ստանալ նպաստներ։