«ВКонтакте»-ն նոր գործառույթ է գործարկել

«ВКонтакте» սոցիալական ցանցը օգտատերերի համար գործարկել է գրառումներում և մեկնաբանություններում անպարկեշտ բառերը «թաքցնելու» հնարավորությունը։ Այս մասին հայտնում է սոցցանցի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օգտատերը կարող է միացնել համապատասխան ֆիլտրը կարգավորումներում, որից հետո գրառումներում և մեկնաբանություններում անպարկեշտ բառերը կփոխարինվեն սիմվոլներով։ Օգտատիրոջ ընտրությամբ հայտարարությունը կարող է ցուցադրվել իր սկզբնական տեսքով. արտահայտության վրա սեղմելիս օգտատիրոջը կառաջարկվի համապատասխան տարբերակը:

Այս պահին ֆունկցիան աշխատում է միայն ռուսերեն լեզվի դեպքում։