Orange-ն անակնկալ է պատրաստել նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Ուսումնական տարվա սկզբի առթիվ «Orange Արմենիա»-ն առաջարկում է ձեռք բերել երիտասարդների շրջանում մեծ տարածում ունեցող հեռախոսներ ընդամենը 1 դրամով, ինչպես հետվճարային, այնպես էլ կանխավճարային ծառայությունների հետ միասին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Այսպիսով, Alcatel OT 908 Facebook-ը, Samsung C3782-ը, Alcatel OT 506D-ը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով 12 ամսով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին 4000 սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, իսկ Alcatel OT-217 հեռախոսը կարելի է ձեռք բերել 1 դրամով` պարզապես Orange-ի խանութներում լիցքավորելով կանխավճարային հաշիվը 12,000 դրամով:

Իսկ մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլաններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով, ձեռք կբերեն հեռախոսներ և սմարթֆոններ` սկսած մեկ դրամից և կստանան արծաթե, ոսկե կամ պլատինե հեռախոսահամար որպես նվեր: