Նախագծվել է վիրուս Windows 8 ՕՀ-ի համար

Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգը դեռ պաշտոնապես հասանելի չէ, սակայն արդեն ստեղծվել է ՕՀ-ի համար նախագծված վիրուս: Դա հակավիրուսային ծրագրի տեքսով վնասակար ծրագիր է:

Win 8 Security System կոչվող այս վնասակար ծրագիրը համակարգի յուրաքանչյուր բեռնման ժամանակ ցուցադրում է օգտագործողին բազմաթիվ կեղծ զգուշացումներ՝ հայտնելով, որ համակարգիչը լի է վիրուսներով և դրանք հեռացնելու համար կարիք կա գնել ծրագրի ամբողջական տարբերակը՝ առանց որ իբրև թե հնարավոր չէ հեռացնել դրանք: