«ԱրմենՏել»-ի տնօրենը լքում է իր պաշտոնը

«ԱրմենՏել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն լքում է իր պաշտոնը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նրա խոսքով, Իգոր Կլիմկոն իր ցանկությամբ է լքում ընկերությունը.

«Նրա՝ ընկերությունը լքելու դիմումը հավանության է արժանացել «Վիմպելկոմ»-ի կողմից, իսկ այժմ նա գտնվում է պաշտոնական արձակուրդում»,- նշեց Անուշ Բեղլոյանը: Նա նաև հավելեց, որ ընկերության նոր ղեկավարին նշանակելու է «Վիմպելկոմ» ընկերությունը:

Որևէ այլ պաշտոնական մեկնաբանություն Իգոր Կլիմկոյի՝ «ԱրմենՏել»-ը լքելու մասին առայժմ չկա: