ՎիվաՍել-ՄՏՍ-ում անցավ Տեխնիկական դպրոցի երկօրյա դասընթացը

Հունիսի 6-ին և 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում Երևանում և մարզերում գործող բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպվել էր երկօրյա դասընթաց՝ ռադիոհասանելիության ցանցին, շարժական  փոխկապակցման կենտրոնին և համակարգին, ինչպես նաև բջջային հեռահաղորդակցության համակարգի այլ առանցքային կոմպոնենտների վերաբերող թեմաներով:  Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ստացել ականատեսը դառնալու կայանների շահագործման, ինչպես նաև տեխնիկական ապահովման առօրյային: Դասընթացը վարել են ընկերության տեխնիկական վարչությունների մասնագետները: