Վեցամյակի շեմին Telcell հատեց 1000 վճարումների ընդունման կետերի սահմանը

Էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարի ռազմավարությանը հետևելով` Telcell («Թել-Սել» ՓԲԸ) ընկերությունը Հայաստանում ստեղծել է վճարումների ընդունման ամենախոշոր ցանցը: Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված վճարումների ընդունման կետերի քանակը հասել է հազարի: Այս իրադարձությունը համընկավ ընկերության գործունեության վեցամյակի հետ: 2007 թվականի օգոստոսի 4-ին Telcell վճարային համակարգը կատարեց առաջին գործարքը Vivacell-MTS բջջային կապի օպերատորի հասցեին, այդպիսով Հայաստանում ի հայտ եկավ առաջին վճարումների ընդունման ցանցը ինքնասպասարկման տերմինալների օգտագործմամբ:

Ողջ վեցամյա աշխատանքում Telcell վճարային համակարգը առաջ էր շուկայից և ապագայում կշարունակի պահպանել իր առաջատար դիրքերը` շեշտը դնելով էլեկտրոնային ֆինանսական հաշվարկների ոլորտի նորարարության վրա:

Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի բարձր խտությամբ ծածկույթը Telcell օգտվողների համար կստեղծի հարմարավետություն վճարումներ կատարելիս և էականորեն կխնայի նրանց ժամանակը: Այսօր «Թել-Սել» ՓԲԸ վճարումների ընդունման կետերի կարելի է հանդիպել երկրի բոլոր մարզերում, առանց բացառությունների:

Բիզնեսի այդքան կայուն և դինամիկ աճը հնարավոր է դարձել ի շնորհիվ հայկական բանկերի ակտիվ միացմանը Telcell վճարային համակարգին: Մասնավորապես, 2011-2013թ-ին Telcell վճարային համակարգի մասնակիցը դարձան մի շարք բանկեր` «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, «Անելիք բանկ» ՓԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ և այլն, իսկ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ստեղծեցին իրենց սեփական տերմինալային ցանցերը` օգտագործելով  Telcell տեխնոլոգիաները:

«Ուղիղ 6 տարի առաջ «Թել-Սել» ՓԲԸ, սկիզբ դնելով բոլորովին նոր բիզնես ուղղության, ստեղծեց էլեկտրոնային վճարումների շուկան Հայաստանում: Telcell վճարային համակարգը ոլորտի մյուս մասնակիցներից առաջինը հատեց վճարումների ընդունման 1000 կետի սահմանը` հաստատելով իր առաջատար դիքերը էլեկտրոնային առևտրում: Հետագայում Telcell ընկերությունը ծրագրում է էականորեն մեծացնել իր բիզնեսի ծավալները և աշխարհագրությունը», – ասաց «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը, հավելելով, – «Մենք ներկա ենք Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում գյուղական համայնքներում, ընդհանուր առմամբ ավելի քան 90 բնակավայրերում»: