ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է անսահմանափակ զանգեր «Իմ աշխարհը» ծառայությամբ

«Իմ աշխարհը» ծառայությունն այժմ հնարավորություն է ընձեռում «Իմ աշխարհը» ցանկում ներառված ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարների բաժանորդներին զանգահարել անսահմանափակ` օրական վճարելով ընդամենը 25 դրամ, իսկ ԱՊՀ երկրների և Վրաստանի օպերատորների հեռախոսահամարների ուղղությամբ` բացառիկ սակագներով:

Ի դեպ, 25 դրամը գանձվում է միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարում է ցուցակում ընդգրկված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներից մեկին:

Հիշեցնենք, որ «Իմ աշխարհը» ծառայությունը թույլ է տալիս ընտրել մինչև 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ Վրաստանի կամ ԱՊՀ ցանկացած երկրի օպերատորի հեռախոսահամար:

Դեպի «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ զանգահարելու պայմաններ

ՈւղղություններԶանգի արժեք
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց25 դրամ ամբողջ օրվա համար
Դեպի Ռուսաստան50  դրամ/րոպե
Դեպի Վրաստան60 դրամ/րոպե
Դեպի ԱՊՀ այլ երկրներ42 դրամ/րոպե

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից: