«Одноклассники»-ում ավելացվել է նոր հնարավորություն

«Одноклассники» սոցցանցում ներդրվել է լուսանկարներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտագործողներին՝ որոնելիս առանձնացնել նկարներ ունեցող օգտագործողների էջերը և դրանք ցուցադրել առաջինը: Այն էջերը, որոնց գլխավոր նկարում կենդանի է կամ ինչ-որ առարկա, կցուցադրվեն՝ արդյունքների վերջում:

Mail.Ru Group ընկերությունը հաղորդում է, որ դեմքերը ճանաչող ֆունկցիայից բացի՝ հեշտացվել է լուսանկարներում ընկերներին նշելու գործընթացը:

Սոցցանցի տվյալներով, «Одноклассники»-ում ամեն օր ավելացվում է 12- 18 միլիոն լուսանկար:

Աղբյուրը՝ digit.ru