Ռոստելեկոմը գործարկել է վաճառի և սպասարկման նորաբաց սրահներ

RostelecomՌոստելեկոմի հաճախորդները այսուհետ կարող են այցելել վաճառի և սպասարկման նորաբաց սրահներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում: Նորաբաց սրահներում հաճախորդները կարող են ծանոթանալ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին:

Մինչև տարեվերջ հաճախորդների համար իրենց դռները կբացեն վաճառքի և սպասարկման սրահները նաև Արտաշատ և Մասիս քաղաքներում:

Այսպիսով, ընկերության վաճառքի և սպասարկման սրահների թիվը 2013թ. վերջին կհասնի 16-ի՝ ընդգրկելով Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Հրազդան, Արմավիր, Արտաշատ, Մասիս քաղաքները, ինչպես նաև Երևան քաղաքի վեց՝ Էրեբունի,Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան վարչական շրջանները: