Microsoft-ի ստեղնաշարը ճանաչում է միաժամանակ սեղմված 17 ստեղներ

Ներկայիս ստեղնաշարերի մեծ մասը չի կարողանում ճանաչել միաժամանակյա սեղմումները, խնդիրը հիմնականում ստեղնաշարերի ներքին դիզայնն է, երբեմն նաև ծրագրային ապահովումն ու կապի արձանագրությունը:

Նման խնդիրը, թերևս, կարող է խանգարել հատկապես գեյմերներին, ովքեր հաճախ են օգտագործում մի քանի ստեղների համակցություններ: Նրանց օգնելու համար Microsoft ընկերությունը թողարկել է SideWinder X4 նոր մոդելի ստեղնաշարը, որի կոնտակտները միացված են այնպես, որ ստեղնաշարին հնարավորություն են տալիս ճանաչել միաժամանակ սեղմված 17 ստեղներ:

Print

Ստեղնաշարն ունի սովորական QWERTY դասավորվածություն: Բացի 17 սեղմումներից՝ ստեղնաշարը ճանաչում է նաև 7 ծառայողական ստեղների սեղմումը: Microsoft-ը հավաստիացնում է, որ SideWinder X4-ի ստեղնաշարը բավական մատչելի է և գնային առումով շատ չի տարբերվի այլ ստեղնաշարերից:

Աղբյուրը` microsoft.com