Facebook-ի բջջային օգտագործողների թիվն անցել է միլիարդը

facebook-iphone-app-600Facebook սոցցանցից սմարթֆոնով օգտվողների թիվն արդեն անցել է մեկ միլիարդը. դա սոցցանցի օգտագործողների ընդհանուր թվի 80%-ն է: Այս մասին հաղորդել է սոցցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ Oculus VR ընկերության գնման առիթով կազմակերպված կոնֆերանս-զանգի ժամանակ: :

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, 2013 թվականին Facebook-ից բջջայինով օգտվում էր 945 միլիոն մարդ, այդպիսով հունվար-մարտ ամիսներին այդ թիվն ավելացել է 55 միլիոնով:շ

Facebook-ի օգտագործողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 1,23 միլիարդ: Բջջային տարբերակի առաջխաղացումն առաջնային է Facebook-ի համար, քանի որ եկամտի 40%-ը ստացվում է բջջային գովազդից:

Աղբյուրը՝ theverge.com