Pinterest-ը գործարկել է մի շարք նոր ֆունկցիաներ

Pinterest լուսանկարների սոցցանցը համալրվել է մի շարք նոր ֆունկցիաներով: Վերջիններս ինտեգրվել են թե՛ վեբ տարբերակում և թե՛ բջջային հավելվածներում:

Այսուհետ կայքի գլխավոր էջում ցուցադրվելու են ամինց տարածված pin-երը: Ինչպես միշտ հնարավոր կլինի ֆիլտրեր դրանք թեգերի միջոցով:

pinteres

Բացի դրանից, Pinterest-ը վերջապես թույլ կտա օգտագործողներին ավելացնել սեփական կատեգորիաները, ինչը նշանակում է, որ կայքի գործարկման օրից գործող 32 բաժինները կփոփոխվեն և կհամալրվեն նորերով: Բացի դրանից, օգտագործողներին ցուցադրվեու են յուրաքանչյուր լուսանկարին համահունչ առաջարկվող pin-ներ:

Ներկա պահին Pinterest սոցցանցում կա ավելի քան 3մլրդ pin: Նոր ֆունկցիաները ավելի կհեշտացնեն օգտագործողների՝ դրանք դիտելու տարբերակները: