Google+-ը կդադարի լինել սոցցանց

google plus logoGoogle ընկերությունը հնարավոր է փոխի իր Google+ սոցցանցի նշանակությունը, գրում է The Verge տեխնոբլոգը՝ հղելով ընկերության նախագծողների հաղորդագրությանը:

Վերջիններս հաղորդել են տեխնոբլոգին, որ որոշ կայքերում նախագծող ռեժիմում Google+ մուտք գործեկու կոճակը փոխված է Google-ի ընդհանուր ծառայություններ մուտք գործելու կոճակով:

Ըստ տեխնոբլոգի, Google-ը հավանաբար նպատակ ունի փոխել իր սոցցանցի կոնցեպցիան: Այս մասին է վկայում հատկապես վերջին փոփոխությունը՝ Վիկ Գունդոթրայի հեռացումը ընկերությունից, ով սոցցանցի ղեկավարն էր և հիմնական գաղափարախոսը:

Նշենք, որ վերջերս նաև TechCrunch տեխնոբլոգն էր գրում, որ Google-ը կփոխի սոցցանցի կոնցեպցիան և այդ կերպ Google+-ը այլև չի մրցակցի Facebook-ի կամ Twitter-ի հետ: Մասնավորապես, տեխնոբլոգը գրում էր, որ ընկերությունը կդադարեցնի Google+ ինտեգրացիան մնացյալ Google ծառայությունների հետ:

Աղբյուրը՝ theverge.com