Կանցկացվի Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը

Կանցկացվի Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը

1012945_831170620236898_6552304495076554560_n2014թ. դեկտեմբերի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Միջոցառումը կանցկացվի ժամը 9:30 -18:00-ը, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա նույն օրը` ժամը 19:00-ին:

460091_831635830190377_1335721984666052424_o

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն 15 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ հետազոտողների և սկսնակ ընկերությունների կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կոնֆերանսը եզակի հնարավորություն է՝ ծանոթանալ հայաստանյան նորարար թիմերին ու նրանց գաղափարներին, ինչպես նաև ներկա գտնվել առաջարկվող տեխնոլոգիաների ներկայացմանը հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի առջև: