Ծրագիր Network.am-ի կողմից, որը կվերադարձնի Windows-ի ավանդական ShowDesktop հնարավորությունը

Ծրագիր Network.am-ի կողմից, որը կվերադարձնի Windows-ի ավանդական ShowDesktop հնարավորությունը

Network.am-ի թիմի կողմից ստեղծվել է ShowDesktopClassic փոքր, ավճար և բաց ծրագրային կոդով տարածվող ծրագիրը, որը նախատեսված է արդիական MS Windows (7/8/8.1 x32/x64) օպերացիոն համակարգերի Taskbar-ում ավանդական ShowDesktop հնարավորությունը վերականգնելու համար: Ծրագիրը չի պահանջում տեղակայում, անհրաժեշտ է ուղղակի Pin անել Taskbar-ում (Pin to Taskbar):

Հիշեցնենք, որ Windows 7-ից սկսած օպերացիոն համակարգում անհետացավ ShowDesktop կոճակը, որը գտնվում էր Start-ի կողքին: Փոխարենը հնարավոր եղավ արագ անցում կատարել Desktop-ին էկրանի ներքևի աջ հատվածից, որը դիրքի առումով այնքան էլ հարմար չէ:

unnamed (3)

«Windows 7-ում և 8-ում Quick launch bar-ը, որտեղ և տեղակայված է իսկական ShowDesktop-ը, լռակյաց անջատված է: Իսկ այդ Quick launch bar-ը փոքր-ինչ հակասում է ներկայիս taskbar-ի աշխատանքի ոճին, որի համար հավանաբար Microsoft-ն անջատել է այն»,-ittrend.am-ի հետ զրույցում պարզաբանեցին Network.am-ի ներկայացուցիչները, ովքեր որոշեցին լրացնել այդ բացն ու ստեղծել այլընտրանքային լուծում:

ShowDesktopClassic-ի ծավալն ընդամենը 19.5ԿԲ է: Ծրագրի հիմնական օգտագործողները նրանք են, ովքեր չեն «հարմարվել» դասական ShowDesktop հնարավորության բացակայությանը և ցանկանում են վերականգնել այն: