Ֆլեշմոբ սոցցանցերում․ Բեյոնսեն պարում է ցանկացած երգի տակ

Ֆլեշմոբ սոցցանցերում․ Բեյոնսեն պարում է ցանկացած երգի տակ

Մայիսի 24-ին Twitter սոցցանցում օգտագործողները սկսել են օգտագործել #BeyonceAlwaysOnBeat (Բեյոնսեն միշտ տակտի մեջ է) հեշթեգը, որն ուղեկցվել է երգչուհու պարերի և տարբեր այլ երգերի հաջող մոնտաժներով։

Տեսանյութերի հոսքը սկսել է տարածվել այն բանից հետո, երբ երգչուհու երկրպագու @MascotMY_Tweets օգտագործողը հայտնաբերել է, որ Բեյոնսեի պարերը շատ լավ համադրվում են այլ երգերի, նույնիսկ Դիսնեյի հիթերի հետ։

Ստորև ներկայացնենք ֆլեշմոբի առավել ցայտուն տեսահոլովակները։

Առայժմ երգչուհին չի արձագանքել այս ֆլեշմոբին, ավելին՝ Twitter-ում նրա վերջին գրառումը կատարվել է 2013-ին։