Foxconn-ի ռոբոոտները լապշա են պատրաստում (տեսանյութ)

Foxconn-ի ռոբոոտները լապշա են պատրաստում (տեսանյութ)

Foxconn թայվանական ընկերությունը, որը շատերին հայտնի է Apple-ի արտադրանքները հավաքող գործարաններով, աստիճանաբար փոխարինում է իր աշխատակիցներին ռոբոտներով։ Այս պահին ընկերության գործարաններում աշխատում է մոտ 50 հազար ռոբոտ։

Ընկերությունը թողարկում է սեփական արտադրության ռոբոտներ դեռևս 2007 թվականից՝ խմբաքանակը հասցնելով տարեկան 10 հազարի։

Յուրաքանչյուր Foxbot-ն արժե մոտ $20 հազար։ Ընկերությունը ներկայացրել է նոր տեսակի ռոբոտներ, որոնք կարողանում են լապշա պատրաստել տեղական բաղադրատոմսով։ Ընդ որում՝ նրանք շատ ավելի արագ են աշխատում, քան խոհարարները։

Ընկերությունն առայժմ չի հաղորդել՝ պատրաստվում է արդյոք այս ռոբոտների զանգվածային թողարկում սկսել, թե ոչ։

Աղբյուրը՝ Wall Street Journal

Բաժիններ: Ինովացիա
Թեգեր: Foxconn, լապշա, ռոբոտ