Էլոն Մասկը խոստանում է 3 տարի անց ներկայացնել առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենա

Էլոն Մասկը խոստանում է 3 տարի անց ներկայացնել առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենա

Tesla Motors ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Էլոն Մասկը (Elon Musk) բաժնետերերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում շուկայում կհայտնվեն առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենաներ:

Մասկի խոսքով՝ տրանսպորտային նման միջոցները շուտով պատրաստ կլինեն, սակայն դրանց մասսայական օգտագործումը կարող է ձգձգվել ճանապարհատրանսպորտային օրենսդրության հետ կապված հարցերը կարգավորելու պատճառով։ «Առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենան 10 անգամ ավելի անվտանգ կլինի, քան ավանդական մեքենաները»,- նշել է Tesla-ի տնօրենը։

Նշենք, որ առանց վարորդի աշխատող ավտոմեքենաների մշակմամբ զբաղվում են նաև այլ ընկերություններ, օրինակ՝ Nissan-ը ծրագրում է նման մոդել թողարկել 2020-ին, իսկ Google-ը շուտով կսկսի իր ռոբոմեքենաների փորձարկումը։

Աղբյուրը՝ usatoday.com

Բաժիններ: Ինովացիա