Flaxton հայկական ստարտափը հունիսի 22-23-ը Սան Ֆրանցիսկոյում կմասնակցի DockerCon միջոցառմանը

Flaxton հայկական ստարտափը հունիսի 22-23-ը Սան Ֆրանցիսկոյում կմասնակցի DockerCon միջոցառմանը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիայի ծրագրի մասնակից Flaxton ստարտափը հունիսի 22-23-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառման համար Flaxton-ը ընտրվել է որպես հեքըթոնի գաղափարներից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից։

Flaxton-ն ամպային համակարգ է (cloud SaaS): Ծրագրի ընթացքում ստարտափի հիմնադիրները կարողացել են կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, բազմաթիվ մենթորներից ստանալ շատ պրակտիկ խորհուրդներ։ DockerCon միջոցառմանը թիմի անդամ Տիգրան Բայբուրցյանը մեկն է ամբողջ աշխարհից ընտրված 8 խոսնակներից, ով ներկայանալու է իր նորարարական գաղափարով։

4 ամիս տևողությամբ աքսելերացիայի ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին։ Ստարտափերը առերես և առցանց հանդիպումների, սեմինարիների և քննարկումների միջոցով խորհրդատվություն են ստանում այնպիսի մենթորներից, ինչպիսիք են՝ Sphero-ի գործադիր տնօրեն Փոլ Բերբերյանը, Contexti-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը և ուրիշներ։ 2015-ի հունվարին մեկնարկած Աքսելերացիայի ծրագրում ընդգրկված թիմերին իրենց մասնագիտական խորհուրդներով օգնել են Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի փորձառու մասնագետներ` Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը։

Վերջին տարիների ծրագրերից հաջողությամբ կայացած ստարտափերից է SoloLearn-ը, որ ներկայումս աշխատանքով է ապահովում գրեթե տասը հոգու։

Աքսելերացիոն ծրագիրը աջակցում է նաև ստարտափերին ներդրումներ ձեռք բերելու հարցում։ 2015թ․ի աքսլերեացիոն ծրագրի երկու ստարտափեր՝ Flaxton-ը և Penny-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթ»-ի շրջանակում ստացել է $20 հազ. դրամաշնորհ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրեր իրականացնում է յուրաքանյուր չորս ամիս մեկ, և մոտակա ամիսներին սպասվում է հաջորդ փուլի մեկնարկը։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ