Google-ը ստեղծել են «դաստակի բժիշկ»

Google-ը ստեղծել են «դաստակի բժիշկ»

Google-ի գաղտնի նախագծերով զբաղվող X լաբորատորիան ստեղծել է թևնոց, որը հետևում է օգտագործողի օրգանիզմի հիմնական պարամետրերին։ Սարքը նախատեսվում է օգտագործել բժշկական հետազոտություններում և նոր դեղամիջոցներ փորձարկելիս։

Կրելի սարքը իրական ժամանակում կարողանում է չափել սրտի աշխատանքի հաճախականությունն ու ռիթմը, մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղմուկի մակարդակն ու լուսավորվածությունը։

Նշենք, որ այժմ շուկայում կան խելացի թևնոցներ, որոնք ևս ունեն առողջությանը հետևելու ֆունկցիաներ, սակայն դրանք ի վիճակի չեն այնպիսի ճշգրիտ տվյալներ տրամադրել, որոնք հնարավոր կլինի օգտագործել լուրջ հետազոտություններում։

 

Աղբյուրը՝ Bloomberg

Թեգեր: Google, Google X, թևնոց