Երաժիշտը նվագել է տպագրված էլեկտրաջութակի վրա (տեսանյութ)

Երաժիշտը նվագել է տպագրված էլեկտրաջութակի վրա (տեսանյութ)

Ֆրանսիացի երաժիշտ Լորան Բերնեդակն (Laurent Bernadac) իր առաջին ստեղծագործությունն է կատարել եռաչափ տպիչով պատրաստված էլեկտրաջութակի վրա։


Երաժիշտը նախագծել է Pauline ջութակը 3Dvarius ընկերության համար։ Երաժշտական գործիքը պատրաստված է պլաստիկից, իսկ դիզայնը հիմնված է Անտոնիո Ստրադիվարիուսի դասական մոդելի վրա։ Նախագծման ընթացքում երաժիշտը հարմարեցրել է քաշը, մեխանիկական ամրությունն ու լավ ակուստիկան։

Pauline-ը 3Dvarius-ի առաջին «տպագրած» ջութակն է։ Թե որքանով կվաճառվի գործիքը, առայժմ հայտնի չէ։

Աղբյուրը՝ 3Dvarius

Բաժիններ: Բլոգ, Ինովացիա