Unique թևնոցը ցանկացած ժամացույց «խելացի» կդարձնի (տեսանյութ)

Լեհական uBirds ստարտափը Kickstarer-ի միջոցով գումար է հավաքում Unique գոտու թողարկման համար, որը ցանկացած ժամացույց կարող է դարձնել «սմարթ»։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է $50 հազար դոլար։

Արտաքնապես Unique-ը չի տարբերվում սովորական թևնոցից, սակայն ներսից այն համալրված է տարբեր սենսորներով, ներառյալ արագաչափ, վիբրոշարժիչ, լուսադիոդային ցուցիչներ, NFC-մոդուլ և փոքրիկ մարտկոց։

06

Սարքը կարող է հետևել օգտագործողի ֆիզիկական ակտիվությանը (քայլեր, արագություն, այրված կալորիաներ), վիբրացիայով տեղեկացնել նոր հաղորդագրությունների ու ծանուցումների մասին։ Android կամ iOS սարքերի հետ Unique-ը միանում է Bluetooth-ի միջոցով, իսկ կարգավորումներն արվում են համապատասխան հավելվածի օգնությամբ։

Kickstarer-ի օգտագործողները կարող են պատվիրել Unique-ը 139 դոլարով։ Եթե դրամահավաքը հաջող ավարտ ունենա, ապա առաքումը կմեկնարկի 2016-ի ապրիլին։

Աղբյուրը՝ Kickstarter