Ստեփանակերտի Թումոյում մեկնարկել է ուսումնական տարին

Ստեփանակերտի Թումոյում մեկնարկել է ուսումնական տարին

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Թումոյում կայացավ առաջին ուսումնական օրը: Ուսանողների առաջին խմբերը ծանոթացան կենտրոնի համակարգչային ուսումնական հարթակին, որի միջոցով կատարեցին վարժանքներ:

Այժմ ՀԲԸՄ հետ համագործակցությամբ բացված Ստեփանակերտի Թումոն արդեն 600-ից ավել ուսանող ունի: Ուսանողների մեծամասնությունը սկզբնական հետաքրքրություն է հայտնել ռոբոտաշինության, ծրագրավորման, խաղերի ստեղծման ոլորտները ուսումնասիրելու:

Թումո Ստեփանակերտում գրանցումը շարունակվում է, մինչև կլրանա նախատեսված 1000 տեղը։ Գրանցվել ցանկացողները կարող են աշխատանքային օրերին այցելել կենտրոն՝ Կնունյանցների 2 հասցեով, ժամը 10:00-ից 19:00: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ երեխայի ծննդական/անձնագիր, ծնողների անձնագրեր:

Բաժիններ: Հայաստան