Ռոբոտը «Ռուբիկ֊կուբիկ» է հավաքում մեկ վայրկյանում (տեսանյութ)

Ռոբոտը «Ռուբիկ֊կուբիկ» է հավաքում մեկ վայրկյանում (տեսանյութ)

ԱՄՆ-ի էնտուզիաստ ինժեներները ստեղծել են ռոբոտ, որը Ռուբիկ խորանարդ է հավաքում մեկ վայրկյանում: Քայլային էլէկտրաշարժիչներից, Arduino պրոցեսորից և այլ մասերից բաղկացած մեքենան, որը պատրաստված է 3D տպիչով, կարողացել է հավաքել դասական 6 գույնանի խորանարդը 1,2-ից վայրկյանում։

Linux համակարգչին միացված սարքը ճանաչել է գույները մի քանի վեբ-տեսախցիկների շնորհիվ, իսկ գլուխկոտրուկի լուծման համար օգտագործել է Հերբերտ Կոսիեմբի մաթեմատիկական ալգորիթմը, որը թույլ է տալիս դասակարգել գունային խորանարդները ավելի քիչ, քան 20 քայլով: Բացի դա՝ յուրաքանչյուր 6 կողմերի կենտրոնում բացված են հատուկ անցքեր, որպեսզի ռոբոտի «ձեռքերը» հեշտ աշխատեն:

Այսօրվա դրությամբ Ռուբիկ խորանարդի մեխանիկական հավաքման համաշխարհային ռեկորդը կազմում է 3,253 վ:

Աղբյուրը՝ YouTube

Բաժիններ: Բլոգ, Ինովացիա