Airmail. նոր փոստային ծառայություն՝ iOS-ի համար

Airmail. նոր փոստային ծառայություն՝ iOS-ի համար

Բոլոր հայտնի փոստային հավելվածներն իրենց հետ բերում են ինչ-որ նորարարություններ: Դրանց հանրահայտությունը կախված է հնարավորությունների քանակից, և iOS-ի համար նախատեսված Airmail հավելվածն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու լավագույն փոստային հավելվածներից մեկը:

Ինչպես և OS X-ի համար նախատեսված Airmail-ը, որը համարվել է Mac-ի լավագույն փոստային հավելվածներից մեկը, iOS-ի Airmail-ը նույնպես ունի բազմաթիվ նոր և օգտակար հնարավորություններ:

Հավելվածի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ օգտատերը կարող է իրեն հարմարեցնել վերջինիս ինտերֆեյսը, մենյուն և այլն։

 

Լեոնարդո Չիանտինին (Leonardo Chiantini)` հավելվածի ծրագրավորողներից մեկը, պարզաբանել է, որ տարբեր օգտատերեր տարբեր նախընտրություններ ունեն, տարբեր աշխատանքային գործիքների միևնույն դասավորվածությունը կարող է անհարմարություն պատճառել տարբեր պահանջներ ունեցող օգտատերերին:

Airmail-ն այժմ հասանելի է iOS ՕՀ-ով աշխատող սարքերի համար 4.99$-ով:

Չիանտինին նշել է, նաև, որ այս հավելվածն կարող է հիասքանչ այլընտրանք դառնալ այն մարդկանց համար, ովքեր նախկինում ունեցել են բազմաթիվ փոստային հասցեներ` տարբեր նպատակներով օգտագործելու համար:

Աղբյուրը` The Verge