Ամեն անգամ բջջայինը միացնելիս կարող եք դառնալ ձայնալսման զոհ

Ամեն անգամ բջջայինը միացնելիս կարող եք դառնալ ձայնալսման զոհ

2014-ին ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի ոստիկանությունը թույլտվություն էր ստացել ձերբակալելու Քերոն Էնդրյուսին` մահափորձ կատարելու մեղադրանքով: Վերջինիս գտնելու համար օրինապահ մարմիները դիմել էին բջջային օպերատորի օգնությանն ու ստացել հանցանքի մեջ կասկածվողի գտնվելու վայրի մասին տեղեկություն, ինչպես նաև նրա կողմից կատարված բոլոր զանգերի ձայնագրությունները: Ինֆորմացիան ստացվել է Hailstorm անունը կրող սարքի շնորհիվ, որը հանդիսանում է Stingray` տվյալների հոսքի հավաքագրման սարք:

Stingray տեղեկատվական կուտակչի անօրինական օգտագործումը նորություն չէ:

phone privacy 2

Գործի մանրամասներն ուսումնասիրելուց հետո դատավորը եկել է այն եզրակացության, որ ոստիկանությունը խախտել է Էնդրյուսի իրավունքներն ու ստացված բոլոր տվյալները համարել է անօրինական: Սակայն նահանգը վիճարկել է դատարանի որոշումը` պատճառաբանելով, որ Էնդրյուսն ինքնակամ կիսվել է իր բջջայինի միջոցով ստացված տեղեկատվությամբ իրավապահ մարմինների և այլ` երրորդ կողմի հետ, երբ նա միացրել է այն:

Սա շատ վտանգավոր նախադեպ է և, եթե դատարանն որոշի, որ ստացված տեղեկատվությունն օրինական է, ապա դա կարող է ազդել նաև երկրի այլ նահանգների դատական որոշումների վրա: Այսինքն՝ իրավապահ մարմինները իրավունք կստանան տեղեկատվություն հավաքել քաղաքացու մասին՝ առանց պաշտոնական թույլտվության ստացման:

Աղբյուրը` Thenextweb