Գիտնականները պնդում են, որ սոցցանցերից կախվածությունը նման է թմրակախվածությանը

Գիտնականները պնդում են, որ սոցցանցերից կախվածությունը նման է թմրակախվածությանը

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի պետական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սոցիալական ցանցերից կախվածությունը նույնքան վտանգավոր է, որքան թմրանյութերից կախվածությունը: Այն մարդկանց մոտ, որոնք կախվածություն ունեն Facebook-ից, գլխուղեղում ակտիվանում են այն հատվածները, որոնք պատասխանատու են «վարձատրության համար». դրանք կոչվում են striatum և amygdala:

Amygdala-ում ձևավորվում են այն զգացմունքները, որոնք մոտիվացնում են մարդուն որևէ գործ անել: Striatum-ը պատասխանատու է պայմանական ռեֆլեքսների համար, որոնք արտադրվում են, որպեսզի մարդը ստանա վարձատրություն իր արածի դիմաց:

Web addicted 2

Հետազոտության արդյունքները հաստատել է հնդիկ գիտնական և բժիշկ Սամիր Մալխոտրան (Sameer Malhotra): Նա պատմել է մի 15-ամյա այցելուի մասին, որը կախվածություն ուներ Facebook-ից և օրական 16 ժամ անց էր կացնում համացանցում: Կախվածությունից ազատվելու համար նա ստիպված է եղել դիմել բժշկի և ընդունել հատուկ դեղահաբեր:

Սոցիալական ցանցերից կախվածություն ունեցողները տառապում են դեպրեսիայից, ագրեսիվ վարք են դրսևորում և հոգեկան խանգարումներ են ունենում: Սոցիալական կայքերում չափից շատ ժամանակ անցկացնելն ազդում է ապրելակերպի վրա և հանգեցնում սննդի անկանոն ընդունմանը, ֆիզիկական ակտիվության նվազմանը, անքնությանը և ալկոհոլի հաճախակի օգտագործմանը:

Աղբյուրը` BGR