Twitter-ը միացրել է իր ալգորիթմիկ լրահոսը բոլոր օգտատերերի համար

Twitter-ը միացրել է իր ալգորիթմիկ լրահոսը բոլոր օգտատերերի համար

Twitter-ն անցում է կատարել լրահոսի ցուցադրման նոր ֆորմատի, որի դեպքում կայքի ալգորիթմները կբացահայտեն Ձեզ ամենաշատը հետաքրքրող նյութերը՝ հիմնվելով Ձեր համացանցային «գործունեության» վրա, և Ձեր լրահոսի վերևի մասում առաջինը կներկայացվեն այն նորությունները, որոնք Ձեզ, ամենայն հավանականությամբ, կհետաքրքրեն: Ալգորիթմը ստուգում կանցկացնի այն օգտատերերի էջում, որոնց հետ Դուք ամենաշատն եք շփվում, և կառանձնացնի այն էջերը, որոնցում Դուք ամենաակտիվն եք ներգրավված:

 

algoritm

 

Սպասվող փոփոխության մասին հայտարարվել էր դեռ վաղ մարտի 7-ին: Իսկ ահա մարտի 15-ից ծառայությունը լռելյայն միացրել է այս նոր ֆունկցիան, որը ոչ բոլոր օգտատերերին է դուր եկել: Կայքը ծանուցում է ուղարկել իր օգտատերերին փոփոխության մասին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր օգտատերերն են տեղեկացված եղել վերջինիս մասին:

Սակայն, ի գիտություն նրանց, ովքեր այդքան էլ խանդավառված չեն Twitter-ի առաջարկած նոր հնարավորությունից, նշենք, որ ֆունկցիան հնարավոր է անջատել՝ այցելելով կարգավորումների բաժինը:

Աղբյուրը՝ The Next Web