Facebook-ի Safety Check հնարավորությունը կորցրել է իր ուժը

Facebook-ի Safety Check հնարավորությունը կորցրել է իր ուժը

Facebook-ի Safety check գործիքը թույլ է տալիս բնական աղետի կամ ահաբեկչության տարածքում հայտնվելիս նշել, որ Ձեզ հետ ամեն ինչ լավ է։ Սակայն սոցցանցի օգտատերերն սկսել են բողոքել վերոնշյալ ֆունցկիայից:

Հիշեցնենք, որ Պակիստանի Lahore Park-ում տեղի ունեցած պայթունի հետևանքով 50 մարդ է զոհվել և շատերն էլ վիրավոր են: Ցավոք, Facebook-ը մոտակայքում ոչ մեկի չի հայտնաբերել, ովքեր ապահովության նշում են կատարել:

Պարզ չէ՝ արդյո՞ք սա տեղանքի հետ կապված ալգորիթմիկ անոմալիայի արդյունք է, թե՞ Facebook-ն ամբողջովին անջատել է ֆունկցիան: Սակայն փաստը մնում է փաստ, որ օգտատերերից ոչ մեկ նշում չի կատարել Պակիստանի մոտակայքում:

Աղբյուրը՝ The Next Web