Թումո կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն ինովացիոն դպրոց

Թումո կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն ինովացիոն դպրոց

Նորարարական տեխնոլոգիանրի «Թումո» կենտրոնը, որը գտնվում է Երևանում, ֆրանսիական We Demain ամսագրի կողմից հրապարակած աշխարհի 10 լավագույն ինովացիոն դպրոցների վարկանշում գրավել է առաջին տեղը:

Կենտրոնը գերազանցել է ցուցակում ներառված այնպիսի դպրոցների, ինչպիսիք են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը, նույնիսկ Steve Jobs School-ը:

Կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը Երևանում բացվել է 2011թ.-ի օգոստոսի 14-ին: Այն կոչված է անվճար ՏՏ կրթությամբ ապահովել 12-18 տարեկան երիտասարդներին: Ստեղծումից ի վեր ավելի քան 10 հազար հոգի կրթություն է ստացել կենտրոնում:

Կենտրոնի մասնաճյուղերը գործում են Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Աղբյուրը՝ Ira News

Բաժիններ: Հայաստան