Սամվել Մարտիրոսյան. ինչպես պաշտպանել Facebook-յան էջը հաքերներից

Հաշվի առնելով վերջին մի քանի օրերի պատերազմական իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հարկ ենք համարում անդրադառնալ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գրառումներից մեկին, որ ում խոսվում է այն մասին, թե ինչպես պաշտպանել Fecebook-յան պրոֆիլները հաքերներից:

Մեջբերում ենք Մարտիրոսյանի գրառումից (հեղինակի ոճը հիմնականում պահպանված է):

ա․ Մի կտացրեք ամեն ինչ փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ՝ կարող է նկարի վրա Youtube-ի տեսանյութ լինել, բայց ներքևի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչ-որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ է անցնել կողքով։

Անծանոթ հավելվածներ մի տեղադրեք։ Դրանք առանց Ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ հավելվածներն անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց Ձեր ընկերոջից գալ:

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ Ձեր էջը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail-ն է: Լավ կանեք՝ ևս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային:
2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն:
3. Գնում ենք FB settings>>mobile և ավելացնում ենք Ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսն օգտագործել անվտանգության մեջ։

SM 1

4. Հիմա գնում ենք FB անվտանգության բաժին։ Դա արվում է վերևի աջ անկյունի settings-ից։ Կամ ավելի հեշտ՝սեղմում եք այս հղումը:

Միացնում ենք secure browsing-ը. սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը և կապահովի Ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից:

Login notifications. սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչ-որ մեկը ուրիշ սարքից կմտնի, լոգին լինի Ձեր պրոֆիլը, Դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms-ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

SM 2

Հիմա Դուք կարող եք միացնել Two-factor authentication, որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ Ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել Ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց և գաղտնաբառը մուտքագրելուց հետո Դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։ Որը Ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեղմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

SM 3

Եթե Դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator-ը, և արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

SM 4

Իսկ եթե Ձեր էջն արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումով և հետևեք քայլերին։ Մինչ այդ, համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե Ձեր բախտը չի բերել և Դուք Windows եք օգտագործում:

Հետևեք այս կանոններին և Ձեր Facebook-յան անձնական էջը ապահով պաշտպանված կլինի:

Աղբյուրը` Banman.am