Google որոնողական համակարգն ունի կենդանիների ձայներ հանող գաղտնի հնարավորություն

Google որոնողական համակարգն ունի կենդանիների ձայներ հանող գաղտնի հնարավորություն

Google որոնողական համակարգն ունի թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս լսել տարբեր կենդանիների ձայները: Պարզապես պետք է որոնողականի տողում գրել՝ ”What noise does a cow make” («Ի՞նչ ձայն է հանում կովը»):

Համակարգն անմիջապես թույլ կտա լսել Ձեզ հետաքրքրող կենդանու հանած ձայնը, ինչպես նաև կներկայացնեն մի շարք այլ կենդանիների, որոնց արտաբերած ձայնը գուցե ևս հետաքրքրի:

գուգ4

Հնարավորությունը գործում է նաև մոբայլ տարբերակով:

գուգ5

Համակարգը կարողանում է արտաբերել 20 տարբեր կենդանիների ձայներ: Սակայն հետաքրքրական է այն փաստը, որ հնարավորությունը գործարկվել է 2016-ի սկզբին, սակայն մինչ օրս քչերը գիտեն դրա մասին:

Աղբյուրը՝ The Indian Express