Facebook-ը ներկայացրել է գործիք՝ հեղինակային վիդեոյի պաշտպանության համար

Facebook-ը ներկայացրել է գործիք՝ հեղինակային վիդեոյի պաշտպանության համար

Facebook սոցիալական ցանցը նոր գործիք է ներկայացրել, որը կոչվում է Rights Manager: Վերջինիս օգնությամբ կոնտենտ ստեղծողները կկարողանան պայքարել այսպես կոչված ազատ ներբեռման հետ: Մասնավորապես, գործիքը վիդեոների հեղինակներին թույլ կտա մի շարք պարամետրերի միջոցով խոչընդոտել կոնտենտի հեղինակային իրավուքների խախտմանը և այլ կայքերում կոնտենտի տարածմանը: Rights Manager-ը Facebook-ի առաջին մեծ քայլն էր հեղինակային իրավունքների պաշտպանությանն ընդառաջ:

Այսօրվա դրությամբ բիզնես կայքերը և Facebook-ի հայտնի օգտատերերը կարող են ազատ վիդեոներ վերցնել այլ էջերից և օգտագործել դրանք սեփական լսարանն ընդարձակելու համար: Սա վնասում է այնպիսի վիդեո արտադրողներին, ովքեր ուզում են կոնտենտի միջոցով ստեղծել սեփական բրենդը: Rights Manager-ի հիմքում ընկած է YouTube-ի Content ID-ի համակարգը: Facebook-ի այս գործիքն առայժմ հասանելի չէ օգտատերերին:

Rights Manager-ը ևս մեկ «հարված» կհանդիսանա Facebook-ի՝ YouTube-ի հետ մղած պայքարում: Անցած տարի ընկերությունը պարծենում էր, որ հասել է օրական ութ մլրդ դիտման ցուցանիշի: Պաշտպանելով իր հեղինակների կոնտենտը՝ Facebook-ը կկարողանա ավելի ամրապնդել իր ֆունկցիոնալությունը վիդեոյի ոլորտում:

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Սոցիալական