Magic Leap ընկերությունը ներկայացրել է լրացվող իրականության նոր սարք

Magic Leap ընկերությունը ներկայացրել է լրացվող իրականության նոր սարք

Magic Leap-ը համարվում է վերջին ժամանակներում իրարանցում առաջացրած նախագծերից մեկը: Ընկերությունը տեսահոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով իր վերջին արտադրանքը, որն իրենից ներկայացնում է լրացված իրականության գլխակալ: Դատելով տեսահոլովակից՝ կարելի է հասկանալ, որ գլխակալի տեխնոլոգիան շատ ավելի հետաքրքիր է, քան Microsoft HoloLens-ինը, սակայն ամբողջական գնահատականի համար պետք է սպասել արտադրանքի թողարկմանը:

Նոր տեսահոլովակը չի պատմում ոչ մի մանրամասնություն նախագծի մասին, սակայն, գլխավոր տնօրեն Ռոնի Աբովիցի խոսքերով, դրա պատրաստաման համար չի օգտագործվել ոչ մի հատուկ էֆեկտ:

Ցավոք սրտի, դեռ պարզ չէ, թե երբ օգտատերերը հնարավորություն կունենան գնահատելու Magic Leap-ը:

Աղբյուրը՝ Magic Leap