Տասնամյա տղան 10 հազար դոլար է ստացել` Instagram-ում թերություն գտնելու համար

Տասնամյա տղան 10 հազար դոլար է ստացել` Instagram-ում թերություն գտնելու համար

Facebook ընկերությունը 10000 դոլար է վճարել տասնամյա ֆինլանդացի Ջանիին, ով հայտնաբերել է Instagram-ի անվտանգության հետ կապված թերություն: Այդ բագի շնորհիվ երիտասարդ օգտատերը կարողացել է սոցիալական կայքից ջնջել ցանկացած կոնտենտ:

Իր հայտնագործությունը ցուցադրելու համար տղան Instagram-ի թեստային էջերից մեկից ջնջել էր մի հաղորդագրություն: Այսպիսով Ջանին հանդիսանում է ամենաերիտասարդ հետազոտողը, ով կարողացել է բագ հայտնաբերել և գումար ստանալ դրա դիմաց:

Ըստ Iltalehti պարբերականի` Ջանին ծրագրավորման հիմունքները սովորել է YouTube-յան տեսահոլովակների միջոցով: Տղան հայտարարել է, որ պատրաստվում է դառնալ անվտանգության փորձագետ, իսկ շահած գումարը կծախսի իր երկու եղբայրների համար հեծանիվ, ֆուտբոլային մարզահագուստ և նոր համակարգչային խաղեր գնելու համար:

Աղբյուրը` Softpedia