Քո ստարտափի հաջողությունը. ներկայացրու այնպես, ասես վերելակում ես

Քո ստարտափի հաջողությունը. ներկայացրու այնպես, ասես վերելակում ես

ItTrend.am-ը անդրադարձել էր, թե ինչ 3 կարևոր բաներին պետք է ուշադրություն դարձնի ստարտափը: Այսօր կշարունակենք թեման: Իր փորձով ու խորհուրդներով կօգնի  “The Essentials of Doing Business in Armenia” գրքի հեղինակ Արմեն Մարգարյանը, ով երկար տարիների փորձ ունի ձեռներեցության և ստարտափների ոլորտում:

Ինչ է պետք իմանալ նախքան ստարտափը սկսելը

Նախ սկսենք նրանից, թե ինչ է ստարտափը: Հաճախ մարդիկ ունենում են որևէ գաղափար և դա իրականացնելու ճանապարհին չեն ցանկանում փոփոխել այն կամ դուրս գալ դրա սկզբնական շրջանակներից` կարծելով, որ դա սխալ է կամ չեն հաջողի, եթե փոխեն ուղղությունը: Ստարտափն իրականում շատ դինամիկ է և իր էությամբ նման չէ կայացած բիզնեսներին: Մեծ կազմակերպությունները հիմնականում ունենում են հստակ պրոդուկտների ցանկ, իրենց պատկանող սպառողների բազա, որոնք կայուն աշխատում են և զարգանում:

Ստարտափն վերը նշվածի հակառակն է: Հայտնի չեն ոչ դրա պրոդուկտը, ոչ ծառայության տեսակը, ոչ շուկան, բացի այդ այն կայուն չէ: Այսինքն ստարտափը ճկուն համակարգ է, որի միջոցով սկսնակները պետք է գտնեն այն կայունությունը, որն ունեն կայացած բիզնեսները:

Գաղափարն ինքն իրենով արդեն իսկ ստարտափ է:

Պատմիր մի քանի վայրկյանում

Ստարտափ սկսելուց առաջ կան մի շարք հարցեր, որոնց անպայման պետք է անդրադառնալ: Կա մի հասկացություն՝ կոչվում է elevator speech: Պատկերացրեք, որ Դուք որևէ մեկի հետ գտնվում եք վերելակի մեջ և ունեք ընդամենը հաշված վայրկյաններ Ձեր ուղեկցորդին հստակ բացատրելու`
– Ով եք Դուք,
– Ինչ պրոդուկտ եք ստեղծում,
– Ում համար է այն նախատեսված,
– Ինչու որևէ անհատ կամ կազմակերպություն պետք է օգտագործի հենց Ձեր պրոդուկտը:

Շատ կարևոր է իմանալ այս հարցերի պատասխանները: Դրանք իմանալու դեպքում Դուք ավելի հստակ կպատկերացնեք, թե ինչ եք պատրաստվում ստեղծել, ում համար եք դա անում և կկարողանաք ճիշտ ներկայացնել այդ ամենը թե՛ ներդրողներին, թե՛ սպառողներին:

Շարունակելի

Արմեն Մարգարյանը ծնվել է Երևանում, ուսումը ստացել ԱՄՆ-ում: 2008-ից ի վեր Հայաստանում ստեղծել է մի քանի ստարտափեր: Հրապարակել է “The Essentials of Doing Business in Armenia” գիրքը, հանդիսանում է «NexusLab Inc»-ի համահիմնադիրը և գործադիր տնօրենը, ինչպես նաև տպագրում է Consumer Law Magazine, Startup Law Magazine and Wise Car Shopper ամսագրերը: