Կկայանա «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը

Կկայանա «Ոզնի 2016» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը

Հունիսի 4-ին` ժամը 13:00-ին, Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա դպրոցականների շրջանում  մեծ ոգևորություն առաջացրած «Ոզնի» համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցույթին մասնակցել են շուրջ 200 դպրոցի 6-10-րդ դասարանների 400 աշակերտներ: Նպատակն է. 

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները: 
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար: 

«Ոզնի»-ի հեղինակ-կազմակերպիչներն են ինֆորմատիկայի ուսուցիչներ Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը: Մրցույթի գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ իր կողմից ստեղծված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ:

Բաժիններ: Հայաստան