Ստեղծվել է Ալեքսիս Օհանյանի «կլոնը»

Ստեղծվել է Ալեքսիս Օհանյանի «կլոնը»

Հայկական 1AI Solutions ստարտափը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում «կլոնավորել» է ամերիկահայ հայտնի ծրագրավորող, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին` ստեղծելով նրա արհեստական ինտելեկտը: Ավետիս Օհանյան կոչվող վիրտուալ կերպարը ստեղծվել է Ալեքսիս Օհանյանին 5 տարի ուսումնասիրելուց հետո: Ստարտափը ստեղծել է նաև Ալեքսիսի եռաչափ պատկերը:

1AI Solutions-ի գործադիր տնօրեն Ջ.Հակոբյանի խոսքով` ընկերությունը ընտրել է Ալեքսիս Օհանյանին, քանի որ ամբողջ աշխարհում կա որակյալ ՏՏ մասնագետների պակաս: «Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մեր աշխատակիցը կատակում էր` ասելով, որ ստեղծենք Սիլիկոնյան հովտի բարձր որակավորմամբ մասնագետներից մեկի կլոնը: Սա կատակ էր, որը իրականություն դարձրինք»,-ասել է նա:

Արհեստական ինտելեկտի առաջին տարբերակը կոչվում է Ավետիս 1.0: Թիմը վստահ է, որ հաջորդ տարբերակն ավելի լավ կաշխատի ու կկարողանա նաև խոսել:

Աղբյուրը` Yahoo.com