Մեկնարկել է «Armenia․ Create Together» նախագիծը

Հուլիսի 11-ին մեկնարկեց «Armenia․ Create Together» նախագծի «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբի միջոցառումների շարքը, որի նպատակն է օգտագործել հայ ազգի մտավոր և ստեղծագործ կարողությունները 21-րդ դարի կարևոր խնդիրների լուծման գործում, ծանոթացնել ՀՀ-ում ոլորտային զարգացումներին և հնարավորություններին։ Հայազգի շուրջ շուրջ 20 ուսանողներ տարբեր երկրներից ժամանել են Հայաստան՝ լավագույն գաղափարների և փորձի փոխանակման համար։ Ծրագիրն ունի երեք ուղղություն։

ՏՀՏ գործատուների միությունը իր աջակցությունն է ցուցաբերել ՀԲԸՄ-ին «Ինժեներիա և նոր տեխնոլոգիաներ» թեմայով միջոցառումների կազմակերպանը։

Առաջինը երիտասարդներին հյուրընկալեց ՏՀՏ գործատուների միության անդամ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը։ Երիտասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին ընկերությունով։ Մասնակիցները այցելեցին Վիասֆեր Տեխնոպարկը, ծանոթացան գործունեությանը։

Հաջորդ այցը «ԲեթԿոնստրակտ» ընկերություն էր, որտեղ երիտասարդներին դիմավորեց կազմակերպության Գլխավոր տնօրեն Վահե Բալուլյանը, ներքին զարգացման ղեկավար՝ Արմինե Մկրտչյանը և սփյուռքահայ աշխատակիցները: Հյուրերը ծանոթացան ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին և ապագա ծրագրերին: Սփյուռքահայ աշխատակիցները ներկայացրեցին Հայաստանում իրենց ապրելու և աշխատելու փորձը: