Հայկական HY Pictures ստարտափը մրցանակ է ստացել World StartUp Cup 2016-ում

Հայկական HY Pictures ստարտափը մրցանակ է ստացել World StartUp Cup 2016-ում

Օգոստոսի 3-5-ը Վաշինգտոնում անցկացված World StartUp Cup 2016-ում HY Pictures հայկական ստարտափը զբաղեցրել է 3-րդ տեղը: World StartUp Cup 2016-ը եռօրյա ինտերակտիվ միջոցառումների շարք է, որը ներառում է «Մենք ստեղծում ենք» խորագրով գագաթաժողովը:

HY PICTURES-ը գործունեություն սկսել է ծավալել որպես ֆիլմ արտադրող ընկերություն: NOLALAND-ը HY PICTURES-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում պատրաստվել են 3 գրաֆիկական նովելներ, այդ թվում նաև Գրիգոր Զոհրապի «Ռեհան» ստեղծագործությունը:

8b20147b-057d-4ca8-a6ef-e7af59685cca

Հայաստանյան թիմում էին Ձեռնարկատիրական Հասարակության փոխնախագահ, StartUp Cup-ի կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը, IAB-ում (Բիզնեսի միջազգային ակադեմիա) Ձեռնարկատիրական ծրագրի ղեկավար Մերի Բադալյանը, հայաստանյան StartUp Cup 2015-ի հաղթող թիմի անդամներ HY Pictures-ի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը, HY Pictures-ի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Բաղդասարյանը և HY Pictures-ի Ձայնագրման ստուդիայի հնչյունային բաժնի ղեկավար Հարություն Մանգասարյանը:

StartUp Cup Բիզնես Մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյան Հովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է 72 երկրում, որին մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: