EIF-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր

EIF-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր:

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն նորարարները, սկսնակ թիմերը (start-ups), գիտնականները և գործող կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում:

Լավագույն 20 գաղափարների հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակում կազմակերպվող աքսելերացիոն ծրագրին՝ ներառյալ.

  • 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին,
  • թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում),
  • մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներին,
  • բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին,
  • բիզնես մոդելների նախնական ներկայացմանը և հանձնաժողովի կողմից գնահատմանը:

Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 3 բիզնես մոդելներին կտրամադրվի օժանդակություն՝ հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար: Աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Հետաքրքված անձինք կարող են լրացնել հետևյալ հասցեով դիմումի ձևը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 219797 հեռախոսահամարով կամ այցելել www.eif.am կայք:
Նշենք նաև, որ կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերի կազմման գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան՝

  • Երևան՝ 23 սեպտեմբերի, 2016թ., Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (105 Տերյան, ՀԱՊՀ Ինովացիոն կենտրոն)
  • Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, 2016թ., Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն:

Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:

Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ