Քննարկվել են ՏՏ ու մշակույթի ոլորտների գործակցության հնարավորությունները

Քննարկվել են ՏՏ ու մշակույթի ոլորտների գործակցության հնարավորությունները

Օրերս ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են  ՀՀ մշակույթի  նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով կիսվել է Հայաստանի մշակույթի ոլորտը բարելավելուն ուղղված իր նորարարական մոտեցումներով և ծրագրերով։

Կարևորելով  մշակույթի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ կողմերը քննարկել են միության անդամներին որպես ոլորտի փորձագետներ ներգրավելու հնարավորությունը: Ընդգրկվելով տարբեր հանձնաժողովներում և մասնագիտական խորհուրդներում միությունը հնարավորություն կունենա աջակցել նոր ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախադրյալներ կստեղծի գործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համար:

Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միությունը արդեն իսկ ստորագրել է փոխըմռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ։ Միության անդամ կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք ավագ դպրոցներում իրականացվում է ՏՀՏ առարկաների խորացված դասավանդման ծրագիր։