Facebook-ի 10 հնարավորություն, որոնց մասին քչերը գիտեն

Facebook-ի 10 հնարավորություն, որոնց մասին քչերը գիտեն

Facebook-ը ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է Հայստանում, սակայն մեզնից շատերը տեղյակ չեն  Facebook-ի բոլոր հնարավորություններին: Ներկայացնում ենք 10 հնարավորություն, որոնց մասին գուցե չգիտեք:

  1. Թաքնված հաղորդագրություններ

fb1

Եթե ուշադրություն դարձրել եք, ապա նկատած կլինեք Facebook-ում կա նամակների հաղորդագրությունների 2 բաժին, որոնցից մեկը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնց հետ ընկերներ չեք: Որպեսզի տեսնեք այդ հաղորդագրությունները, նամակներ բաժնում սեղմե՛ք «զրուցելու հայտեր» կոճակը և արդեն կարող եք տեսնել բոլոր այն օգտատերերի հաղորդագրությունները, որոնք ձեր ըներները չեն:

  1. Ստուգեք, որտեղից եք մուտք գործել տվյալ պահին

%d6%86%d5%a22

Facebook-ի կարգավորումներում հնարավորություն կա տեսնելու, թե որտեղից և ինչ սարքավորումով է բացված ձեր հաշիվը: Սա տեսնելու համար անհրաժեշտ է անվտանգության կարգավորումներում գտնել  «որտեղ եք մուտք գործած» բաժինը և նայել մուտքերի վայրերը, ժամերը, սարքավորումները և այլն: Իսկ եթե ցանկանում եք բաց հաշիվը փակել, ապա աջ անկյուում սեղմեք «ավարտել» կոճակը:

  1. Լրացուցիչ անվտանգություն

%d6%86%d5%a23

Օգտագործեք ձեր հեռախոսը որպես անվտանգության լրացուցիչ մակարդակ, այլ մարդկանց կաղմից ձեր հաշիվ մուտք գործելուց խուսափելու համար: Ամեն անգամ ձեր հաշիվ մուտք գործելիս՝ ձեր հառախոսին facebook-ից կգա ծանուցում: Սա անելու համար պետք է անվտանգության կարգավորումերում գտնել «մուտքի հաստատում» բաժինը, գրել հեռախոսահամարը և հաստատել:

  1. Հաշվի ժառանգորդ կամ էլ պատասխանատու

%d6%86%d5%a24

Երբևէ մտածել եք, թե ի՞նչ կլինի ձեր հաշվի հետ ձեր մահից հետո: Facebook-ը ձեզ հնարավորություն է տալիս ընտրել, ժառանգություն թողնել հաշիվը որևէ պատասխանատու անձի: Սրա համար, հարկավոր է անվտանգության կարգավորումներում գտնել «Հաշվի ժառանգորդ» բաժինը և ընտրել ընկերներից մեկին, ով ձեր մահվանից հետո կկառավարի անձնական էջը: Սակայն ժառանգորդը կունենա որոշ սահմանափակումներ: Չի կարողանա կարդալ ձեր նամակագրությունը, նաև ձեր անունից գրառումներ կատարել, բայց կարող է հաստատել ընկերության առաջարկները, թարմացնել անձնական էջի լուսանակարը:

  1. Ընկերության նոստալգիա

%d6%86%d5%a25

Երբեմն ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ թարմացնել ընկերների հետ հաճելի պահերի հիշողությունները, տեսնել հին նկարները, մեկնաբանությունները: Facebook-ում կա ձեր ընկերության պատմությունը տեսնելու հնարավորություն: Պետք է ընկերոջ անձնական էջի աջ անկյունում սեղմել 3 կետերի վրա, որից հետո էլ «տեսնել ընկերությունը»:

  1. Facebook-յան անցյալը

%d6%86%d5%a26

Այն ամենն, ինչ հավանել եք, կիսվել ընկերների հետ, հրապարակել, ձեր բոլոր գործողությունները հնարավոր է առանձնացված տեսնել: Ձեր ակտիվությունը facebook-ում տեսնելու համար հարկավոր է անձնական էջի աջ անկյունում սեղմել «դիտել գործունեության մատյանը», որտեղ բոլոր գործողությունները դասակարգված են ըստ ամսաթվերի ու ժամերի:

  1. Ուրիշի կաշվի մեջ

%d6%86%d5%a27

Քչերը գիտեն, որ facebook-ում հնարավոր է դիտարկել սեփական էջը ուրիշի աչքերով: Անձնական էջը տեսնել այնպես, ինչպես տեսնում են այլ օգտատերեր, որոնք ձեր ընկերները չեն:  Անձնական էջում աջ անկյունի բազմակետը բացելուց հետո պետք է սեղմել  «դիտել որպես…»  և կտեղափոխվեք ուրիշի կաշվի մեջ:

  1. Տեսազանգեր

%d6%86%d5%a28

Facebook-ում հնարավոր է շփվել նաև տեսազանգերի միջոցով: Այն գործում է բոլոր մյուս տեսազանգերի սկզբունքով: Պետք է միայն սեղմել նամակագրության պանելում տեղակայված տեսազանգի կոճակը:

  1. Հրապարակումների ցուցադրման առաջնահերթություններ

%d6%86%d5%a29 %d6%86%d5%a29-1

Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան, ձեր նախընտրած մարդկանց հրապարակումները առաջինը տեսնելու համար պետք է ընկերոջ էջի աջ անկյունում կարգավորումը դարձնել  «մտերիմ ընկերներ» և արդեն ծանուցումներ կստանաք տվյալ ընկերոջ յուրաքանչյուր հրապարակման դեպքում:

  1. Անդրադարձ

%d6%86%d5%a210 %d6%86%d5%a210-1

Facebook-ը լի է բազմաթիվ հրապարակումներով, իսկ դուք կարճ ժամանակ ունեք բոլոր ձեզ հետաքրքրողներն ուսումնասիրելու և կարդալու համար: Նման իրավիճակում facebook-ում կարելի է պահպանել հրապարակումը՝ հետո անդրդառնալու նպատակով: Դրա համար հարկավոր է բացել հրապարակման աջ անկյան սլաքը, որից հետո սեղմել «պահպանել հղումը»: Իսկ արդեն պահպանված նյութերը տեսնելու համար փնտրկարող եք գտնել լրահոսի ձախ կողմի «պահպանված» բաժնում: