Մարկը մեկնաբանել է իր՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին լուրերը

Մարկը մեկնաբանել է իր՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին լուրերը

Վերջին շրջանում համացանցում ակտիվ քննարկումներ էին ընթանում, որ Մարկ Ցուկերբերգը  որպես  ԱՄՆ նախագահի թեկնածու մասնակցելու է հաջորդ նախագահական ընտրություններին: Տարեսկզբից մինչև հիմա, լրատվամիջոցները չէին դադարում նման բովանդակությամբ հոդվածներ հրապարակել, սակայն հենց ինքը Մարկը՝ մինչ այս չէր մեկնաբանում այս լուրերը:

Վերջապես, նա կոտրեց լռությունը և BuzzFeed News-ի հետ զրույցում հստակ պատասխանեց այս հարցին: «Ո՛չ, նման ծրագրեր չունեմ»:

ԱՄՆ նախագահ դառնալու փոխարեն նա նշել է, որ մտադիր է կենտրոնանալ Facebook-ի զարգացման, ինչպես նաև Chan Zuckerberg Initiative բարեգործական ծրագրի վրա:

Նշենք, որ Ցուկերբերգի հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները սկսվեցին Bloomberg-ի կողմից մի շարք փաստաթղթերի հրապարակումից հետո: Ըստ որոնց՝ Մարկ Ցուկերբերգն օրենքի ներկայացուցիչների հետ քննարկել էր, թե արդյոք ինքը կարող է շարունակել կառավարել Facebook-ը հանրային բարձր պաշտոն զբաղեցնելու դեպքում: