Instagram-ում նոր գործառույթ է ավելացել

Instagram Story-ները կարճ ժամանակում շատ հայտնի դարձան, այժմ Instagram-ում ավելացել է նոր հնարավորություն. Story-ներին հնարավոր է արձագանքել ոչ միայն տեքստային հաղորդագրությամբ, այլ նաև սելֆիով կամ էլ Boomerang տեսանյութով:

Պատասխան ֆոտոյում կամ էլ տեսանյությում նաև կավելանա ընկերոջ Story-ի սթիքերը, որը կարող եք տեղադրել նկարի ցանկացած հատվածում՝ ընտրելով չափը:

Այսպիսով ձեր ընկերը կտեսնի պատասխան նկարը իր հրապարակած Story-ի պատկերակով իր անձնական նամակների ցանկում: Դուք ծանուցում կստանաք, երբ ձեր ընկերը տեսնի այն:

Այս թարմացումը հասանելի կդառնա Instagram-ի iOS և Android բոլոր օգտատերերին առաջիկա շաբաթվա ընթացքում: